Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերն է միայն տևում

Սերն է միայն տևում
22.11.2026 | 00:02

Նոյեմբերի 22

Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են (Ա Կորնթ. ԺԳ 1)։
Տեսե՛ք, որ միայն սերն է մնում։ Միայն սիրով կատարված գործերն են, որ տևում են, քանզի Աստված սեր է, և միայն Աստծո գործերն են մնում։
Աշխարհի փառքն ու ծափահարությունները, որոնք տրվում են հրեշտակների ու մարդկանց լեզուներով խոսողներին, որոնք հիացական ցույցեր են պահանջում և ուշադրություն հրավիրում իրենց վրա, այս բոլորը տրվում են անցավոր մի երևույթի համար, որն անարժեք է։ Հետևաբար, թե՛ մեծարվողը և թե՛ մեծարողը զուրկ են Աստվածային հատկությունից, որը սերն է։
Հապա պատկերացրե՛ք՝ ինչպես է ժպիտը կամ սիրո մի պարզ խոսքը թևեր առած թևածում։ Թեպետ խոսքը երևութապես մի հասարակ բան է թվում, բայց այն իր ուժը ստանում է Աստծուց։ Իսկ ահա ճարտասանների ասած ընտիր խոսքերը կարող են անարդյունք ցած թափվել։ Բոլոր գործերի ու խոսքերի ճշմարիտ իմաստն այս հարցադրման մեջ է՝ այդ գործերն ու խոսքերը Աստծո՞ւց են ներշնչված։
Երանի՜ թե մարդը գիտակցեր, թե որքան ունայն է իր կատարած գործերի մեծ մասը։ Իմ անունով կատարված շատ գործեր կան, որոնք իբրև այդպիսին չեն ընդունվում, իսկ ահա սիրուց թելադրված բոլոր գործերն անխտիր ընդունվում են։ Ձեր սրտից ու կյանքից դուրս նետե՛ք այն ամենը, ինչ որ զուրկ է սիրուց։ Այդ ժամանակ արգասավոր կդառնա ձեր կյանքը, և դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք, որովհետև սեր ունեք իրար հանդեպ։
Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ